Մատչելիության հղումներ

Ամերիկյան վիզաների տրամադրման համակարգում խնդիրների շտկման համար շաբաթներ կպահանջվեն


Մարի Հարֆ, ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ, արխիվ
Մարի Հարֆ, ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ, արխիվ

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը այսօր լրագրողների հետ կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ վիզաների տրամադրման համակարգում տեխնիկական խնդիրների շտկման համար շաբաթներ կպահանջվեն:

Հարֆի խոսքով` հուլիսի 20 - 28-ը՝ այն ժամանակահատվածում, երբ խնդիրներն ի հայտ եկան, այդուհանդերձ, ավելի քան 180 հազար մուտքի արտոնագիր է տրամադրվել ամբողջ աշխարհում: Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ եթե համակարգում խնդիրներ չառաջանային՝ այդ թիվը կկազմեր 370 հազար:

Հարֆը հայտնել է, որ վիզաների տրամադրման գործընթացում շարունակում են առավելությունը տալ ներգաղթյալներին՝ ներառյալ որդեգրման դեպքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG