Մատչելիության հղումներ

Մատուռի դուռը վնասած անձը գտնվում է հոգեբույժի հսկողության տակ


Հուլիսի 30-ին Տավուշի թեմի գործերի կառավարիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ կոտրել և այրել են Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող Սուրբ Գրիգոր մատուռի մուտքի դուռը` պատճառելով 80 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նույն օրը պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1960 թվականին ծնված Մարտուն Ղ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Մարտուն Ղ.-ն գտնվում է հոգեբույժի հսկողության տակ: Կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG