Մատչելիության հղումներ

ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերը պատրաստ են բանակցել Ռուսաստանի հետ


ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դատարանում՝ մեղադրյալի աթոռին, ապրիլ, 2010
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դատարանում՝ մեղադրյալի աթոռին, ապրիլ, 2010

ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերն այսօր հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ վարել և համաձայնության գալ Ռուսաստանի հետ, եթե այդ երկրի իշխանությունները «խելամիտ առաջարկներ» անեն:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՅՈւԿՕՍ-ի բաժնետերերի շահերը ներկայացնող Group Menatep Limited ընկերության ղեկավար Թիմ Օսբորնը:

Ավելի վաղ Հաագայի իրավարար դատարանը մասամբ բավարարել էր ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հայցը՝ Ռուսաստանին պարտավորեցնելով 50 միլիարդ դոլար վճարել ընկերության բաժնետերերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG