Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի տարածքը


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հուլիսի 27-ին արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք Վաշինգտոնի պնդմամբ ապացուցում են, որ անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարածքից հրթիռներ են արձակվել Ուկրաինայի տարածք:

Պետդեպարտամենտի հրապարակած չորս էջից բաղկացած փաստաթղթում երևում են պայթյունի տեղեր այն վայրերում, որտեղից, ամերիկացիների պնդմամբ արձակվել են հրթիռները, ինչպես նաև այն վայրերում, որտեղ դրանք ընկել են:

ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ դրանք արվել են հուլիսի 21-ին և 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG