Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը հրթիռակոծել է Ուկրաինայի տարածքը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հուլիսի 27-ին արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնք Վաշինգտոնի պնդմամբ ապացուցում են, որ անցած շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարածքից հրթիռներ են արձակվել Ուկրաինայի տարածք: Պետդեպարտամենտի հրապարակած չորս էջից բաղկացած փաստաթղթում երևում են պայթյունի տեղեր այն վայրերում, որտեղից, ամերիկացիների պնդմամբ արձակվել են հրթիռները, ինչպես նաև այն վայրերում, որտեղ դրանք ընկել են: ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ դրանք արվել են հուլիսի 21-ին և 26-ին:

XS
SM
MD
LG