Մատչելիության հղումներ

Փորձագետները ստիպված են հրաժարվել Բոինգի անկման վայրն այցելելու ծրագրից


Ապստամբների և ուկրաինական զինված ուժերի միջև շարունակվող բախումները հարկադրել են հոլանդացի և ավստրալացի փորձագետներին հրաժարվել հուլիսի 27-ին մալայզիական ինքնաթիռի անկման վայր մեկնելու ծրագրից:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ուկրաինայում մոնիտորինգ իրականացնող առաքելության ղեկավարի տեղակալը Դոնեցկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրավիճակը վտանգավոր է որոշում է կայացվել փորձագետների մեկնումը դեպքի վայր հետաձգել մինչև երկուշաբթի առավոտ:

Ավելի վաղ հոլանդացի և ավստրալացի փորձագետները, ինչպես նաև նրանց անվտանգությունը ապահովող ոստիկանների միջազգային խումբը, ստանալով անջատական առաջնորդների թույլտվությունը, ուղևորվել էր դեպքի վայր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG