Մատչելիության հղումներ

«Հայգազարդ»-ի պարտքերը կմարվեն «Նաիրիտ-2»-ի բաժնեմասերով և այլ ակտիվներով


Երևանի «Նաիրիտ» գործարանը, արխիվ
Երևանի «Նաիրիտ» գործարանը, արխիվ

Կառավարության այսօրվա որոշմամբ «Հայգազարդ»-ի պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ՝ այդ թվում «Նաիրիտ-2»-ի 46.73 տոկոս բաժնեմասը, Հայաստանի կառավարությանը փոխանցելու եղանակով:

Դեռևս 1998 թվականին 11 պետական փակ բաժնետիրական ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ընկերությունը։ Գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել են «Հայգազարդ»-ի հաշվեկշիռ:

«Որոտանի ՀԷԿՀ» ընկերության հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ընկերության 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով:

«Նաիրիտ-2»-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:

Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինի պարտավորությունները Ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ընկերության հանդեպ:

Գործադիրն իր որոշմամբ սահմանեց երկրաբանական տեղեկության տրամադրման և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը, ինչը թելադրված է «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG