Կառավարության այսօրվա որոշմամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կներառվի ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում։
Տուն-թանգարանում պահվում է 270 թանգարանային առարկա՝ հիմնականում Սարյանի գեղանկար և գծանկար աշխատանքները, որոնք ազգային մեծ արժեք ունեն: