ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բրյուսելից, որտեղ նախօրեին միջնորդները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, մեկնում է Վիեննա՝ Մինսկի խմբին և ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը: Այդ մասին նա հայտնում է թվիթերյան գրառմամբ:
Ուորլիքը փոխանցում է նաև, որ համանախագահները այսօր հայտարարությամբ հանդես կգան՝ մտահոգություն հայտնելով վերջին բռնությունների կապակցությամբ: