Անցած շաբաթ օրը Ադրբեջանի Թերթերի շրջանի Աշագը Չայլի գյուղի տարածքում սպանվել է Շեխլաաբադ գյուղի բնակիչ Մուբարիզ Ալիևը, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական կողմից արձակված կրակոցից:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հավաստմամբ՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Ալիևը ձուկ էր որսում Թերթեր գետում:
APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ սպանվածի հարազատներին դժվարությամբ է հաջողվել նրա դին դուրս բերել դեպքի վայրից:
Անցած շաբաթ, հիշեցնենք, ադրբեջանական զինուժի կրակոցից Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում տրակտորիստ է զոհվել: