Մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ տնտեսության մի քանի առանցքային ուղղություններում Միացյալ Նահանգների կողմից նախօրեին մտցված նոր սահմանափակումները՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է․ - «Ես բազմիցս հասկացրել եմ, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի զինուժի և գրոհայինների տեղափոխումը Ուկրաինա»:
Օբաման հավելել է, թե այդ մասին բաց տեքստով ասել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Պուտինը, իր հերթին, հակադարձել է, թե «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բումերանգի ազդեցություն ունեն և փակուղի են տանում ռուս - ամերիկյան հարաբերությունները»: «Դա վնասում է ամերիկյան պետության և ամերիկացի ժողովրդի ազգային երկարաժամկետ ռազմավարական շահերը», - ասել է Բրազիլիայում գտնվող Ռուսաստանի նախագահը:
Պաշտոնական Վաշինգտոնի կողմից երեկ հայտարարված պատժամիջոցների նոր փուլը տարածվում է Ռուսաստանի տնտեսությունում առանցքային դեր խաղացող ընկերությունների և բանկերի, այդ թվում՝ «Ռոսնեֆտ»-ի, «Նովատեկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի և «Վնեշէկոնոմբանկ»-ի, ինչպես նաև մի քանի անձանց վրա:
Մանրամասները տե՛ս այստեղ: