Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողներն իրենց աշխատած գումարներ են պահանջում


«Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի աշխատողները հերթական ցույցի ժամանակ, արխիվ
«Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի աշխատողները հերթական ցույցի ժամանակ, արխիվ

«Վանաձոր- Քիմպրոմ» ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը։

Այսօր վաղ առավոտից ընկերության տասնյակ աշխատողներ հավաքվել են Լոռու մարզպետարանի դիմաց, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում են պահանջում, որպեսզի վերջինս հստակեցնի, թե ինչ է լինելու «Քիմպրոմ»-ի ապագան և իրենց հետագա կարգավիճակը:

Նրանք ասում են, որ նույնիսկ չգիտեն, թե ով է ընկերության տերն ու հետևաբար չգիտեն, թե ում ներկայացնեն իրենց բողոք-պահանջները։

Ցուցարարներին է միացել նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու խոստացել դիմել վարչապետին՝ ընդունելու գործարանի աշխատողներին։

Նշենք, որ աշխատողներն արդեն մի քանի տարի է հարկադիր պարապուրդի մեջ են, իսկ ընկերությունը աշխատավարձերի հին պարտքերը դեռ չի մարել։

Մանրամասներն` ավելի ուշ:

Նարե Ստեփանյան, Վանաձոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG