Մատչելիության հղումներ

Աբրահամյանը ցավակցել է Մեդվեդևին


Ռուսաստան - Փրկարարական աշխատանքները Մոսկվայի մետրոպոլիտենում, 15-ը հուլիսի, 2014թ․
Ռուսաստան - Փրկարարական աշխատանքները Մոսկվայի մետրոպոլիտենում, 15-ը հուլիսի, 2014թ․

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է․ - «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր փոխանցել բոլոր զոհվածերի մերձավորներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական ուղերձ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի կապակցությամբ այսօր Ռուսաստանում սգո օր է հայտարարված։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վթարի զոհերի թիվը հասել է 23-ի։ «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածների թիվը 141 է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG