Վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում սգո օր կհայտարարվի՝ մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Վերջին տվյալներով՝ մոսկովյան մետրոյում վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ: