Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Համոնդը՝ Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար


Ֆիլիպ Համոնդ, մայիս, 2014թ․
Ֆիլիպ Համոնդ, մայիս, 2014թ․

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ֆիլիպ Համոնդը, ով այս պաշտոնում կփոխարինի երկուշաբթի օրը հրաժարական տված Ուիլյամ Հեյգին:

Ավելի վաղ Համոնդը զբաղեցնում էր Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնը:

BBC-ի փոխանցմամբ՝ Համոնդը այսպես կոչված «եվրասկեպտիկներից» է և արտգործնախարարի պարտականությունները ստանձնում է Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերությունների համար վճռորոշ ժամանակահատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG