Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հանդիպել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ` պատվիրակությունների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալոությունը, երկու նախագահները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Իտալիայի միջև էներգետիկ, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակության զարգացմամբ: Ըստ նույն աղբյուրի` երկու նախագահները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: