Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում այսօր երեկոյան մեկնարկում է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին:
Ցերեկը արդեն տեղի է ունեցել ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որով էլ մեկնարկում է երևանյան կինոփառատոնը։