Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Իրանում շարունակում են տարաձայնություններ ունենալ միջուկային ծրագրի շուրջ


Եվ Միացյալ Նահանգները, և Իրանը հայտարարում են, որ Վիեննայի բանակցություններում դեռևս լուրջ տարաձայնություններ ունեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր Վիեննայում հայտարարել է.- «Մենք բավականին էական տարաձայնություններ ունենք, այնպես որ պետք է տեսնենք՝ կարող ենք արդյոք որոշակի առաջընթաց արձանագրել»։

Նման հայտարարություն է արել նաև Իրանի կողմից բանակցող փոխարտգործնախարար Աբաս Արաքչին։ Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Արաքինչ ասել է.- «Մենք չկարողացանք նվազեցնել տարաձայնությունները մեծ խնդիրների շուրջ, և դեռ պարզ չէ՝ արդյոք կարող ենք անել դա, թե՝ ոչ»։

Աշխարհի վեց գերտերությունները և Իրանը պետք է մինչև հուլիսի 20-ը ավարտեն բանակցությունները, որոնք արգելում են Իրանին միջուկային զենքի ստեղծման համար ուրան հարստացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG