Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին:
Կառավարության կայքէջի փոխանցմամբ՝ վարչապետը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները որդիների մահվան հանգամանքների առնչությամբ:
Աբրահամյանը խոստացել է մահացած զինվորների ծնողներին իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանը: