Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին ասել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է զինադադարի պայմանավորվածություն ձեռք բերել հրեական պետության ու «Համաս» խմբավորման միջև։
Օբաման Նաթանյահուի հետ խոսել է երեկ, երբ Իսրայելը ավելացրել էր օդուժի հարվածները Գազայի հատվածում՝ թույլ չտալով, որ Իսրայելի ուղղությամբ «Համաս»-ի արձակած հրթիռները հասնեն նպատակակետին։
Օբաման դատապարտել է հրթիռների արձակումը՝ ասելով, որ Իսրայելը իրավունք ունի ինքնապաշտպանության։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել կողմերին չսրել ճգնաժամը։