«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները իրենց աշխատավարձերը վճարելու պահանջով առավոտյան բողոքի ցույց էին սկսել այսօր հերթական նիստը անցկացնող Կառավարության շենքի մոտ:
Ակցիայի մասնակիցներին նախ հանդիպեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ապա՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը «Նաիրիտ»-ի աշխատակիցներին առաջարկեց իր հետ հանդիպման նպատակով 20-հոգանոց խումբ ձևավորել, ինչը նրանք արեցին, և այժմ խումբը հանդիպում է Հովիկ Աբրահամյանի հետ:
«Նաիրիտ»-ի հարցով ռուսաստանյան «Ռոսնեֆտ» ընկերության հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Ազատության» հարցին Հայաստանի վարչապետը արձագանքեց, որ ուսումնասիրությունների արդյունքները իրենք դեռ չեն ստացել:
Հովհաննես Շողիկյան
Մանրամասները՝ ավելի ուշ: