Մատչելիության հղումներ

Կիրո Մանոյան. «Թուրքիան որոշ ձևական քայլեր կարող է ձեռնարկել սահմանի բացման ուղղությամբ»


Կիրո Մանոյան. «Թուրքիան որոշ ձևական քայլեր կարող է ձեռնարկել սահմանի բացման ուղղությամբ»
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

Իսկ փորձագետ Արա Պապյանի խոսքով` աշխարհը պետք է իմանա, որ բացի սահմանից Հայաստանի ու Թուրքիայի միջև շատ ավելի կարևոր հարց գոյություն ունի։

Փորձագետ Արա Պապյանի խոսքով` Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան վարպետորեն շեղում է միջազգային հանրության ուշադրությունը՝ սահմանի փակ լինելու և դրա հնարահոր բացման մասին իր լրատվամիջոցներում տեղեկություններ տարածելով։

«Թուրքերին հաջողվեց, ըստ էության, միջազգային հանրության, անգամ փորձագիտական հասարակության մեջ, այն կարծիքն արմատավորել, որ իբր մեր խնդիրը Թուրքերի հետ փակ սահմանի հարցն է և, ըստ էության հարցը, առանցքը դրա շուրջ է։ Եվ սա է, որ` այ երբ, որ Թուրքերը կբացեն, հարցերը կլուծվի, էլ հայերն ու թուրքերը խնդիր չեն ունենա։ Այնինչ, այդպես չէ, բայց սա, իսկապես, նրանք կարողացել են դնել հասարակական մտքի մեջ։ Ես վերջերս եմ վերադարձել Վաշինգտոնից, բավական հետաքրքիր հանդիպումներ եղան նաև փորձագետների հետ և ասեմ, որ էնտեղ դա շարունակում է իշխել շատերի մտքում: Ըստ էության, մտածում են, որ հայ-թուրքական հիմնական խնդիրները սահմանը փակ լինելու հարցն է», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց փորձագետը։

«Աշխարը պետք է իմանա, որ բացի փակ սահմանից Հայաստանի և Թուրքիայի միջև շատ ավելի կարևոր հարց գոյություն ունի», - ասում է Պապյանն ու ընդգծում, որ Ցեղասպանության ճանաչում և դրա հետևանքների վերացում պահանջելով՝ հայկական կողմը չի հստակեցնում, թե ի՞նչ նկատի ունի: Մինչդեռ, «տարածքային, նյութական ու բարոյական հստակ պահանջներ պետք է ձևակերպել և դրանց գոյություն ունեցող հիմքերն ու ապացույցները ներկայացնել աշխարհին»:

«Իմ տպավորությունն այն է, որ մենք այսօր ունենք քանակական փոփոխություններ 2015-ին ընդառաջ, այսինքն նույնի մի քիչ ավելի շատ՝ մի քիչ ավելի շատ ցուցահանդեսներ, չգիտեմ, ֆիլմեր, գրքեր և այլն։ Բայց 1915-ին ընդառաջ որակական փոփոխություն պիտի ունենանք և, իմ կարծիքով, դա այն քաղաքական փաթեթը պետք է լինի, որ 1915 թվականին մեր պետությունը հստակ պիտի դնի սեղանին, որովհետև աշխարհը մշտապես մեզ հարց է տալիս՝ դե լավ, ի՞նչ եք ուզում։ Կարծում եմ արտգործնախարարությունը դեռ շատ անելիքներ ունի»,- ասաց Արա Պապյանը։

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, սակայն, չի բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան որոշ ձևական քայլեր կարող է ձեռնարկել սահմանի բացման ուղղությամբ, բայց, ի վերջո, սահմանը չի՛ բացվի գոնե Հայաստանի ու հայաստանցիների համար: Ժամանակավոր այն հնարավոր է բացվի՝ շատ խիստ սահմանափակումներով, օրինակ՝ օտար բեռի կամ օտարեկրացիների համար։ Փոխարենը արտաքին աշխարհին Թուրքիան կարող է հայտարարել, որ բացել է Հայաստանի հետ փակ սահմանը և, ըստ էության, քայլ է արել հարաբերությունների բարելավման ուղղությամբ:

«Անցակետերը բացվի երրորդ կողմի քաղաքացիների համար, վերջը՝ բացվի երրորդ կողմի բեռնափոխադրման համար, վերջը՝ բացվեն երկու երկրների կարճ ժամանակով այցելությունների համար և այլն, և այլ։ Այսինքն պետք չէ բացառել, որ իսկապես կարող է նման քայլ նույնիսկ ձեռնարկվի Թուրքիայի կողմից։ Սա պարզապես ցույց է տալիս, որ տեսեք ինչ-որ բան անում ենք, և կարող են հուլիսին էլի փակել, օրինակի համար, եթե հանկարծ մարտին բացեցին, շաբաթը երեք օր, չորսական ժամով օրը, օրինակ եմ տալիս, չի բացառվում հուլիսին էլի փակեն ինչ որ պատճառով։ Հիմնական տեղաշարժ չի լինի, կարծում եմ դա առարկելու շատ տեղ չունի», - ասաց Մանոյանը։

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին՝ Կիրո Մանոյանը համոզված է, որ Հայաստան - Թուրքիա հարաբերություններում Ռուսաստանը որևէ դերակատարություն չունի: Ավելին՝ Մանոյանը համաձայն չէ այն մեկնաբանություններին, որ Ռուսաստանը կստիպի Հայաստանին ղարաբաղյան որոշ տարածքներ զիջել սահմանը բացելու դիմաց։ Ըստ Մանոյանի՝ Ռուսաստանը իրականում շահագրգռված չէ, որ սահմանը բացվի:

«Ռուսաստանը իրականության մեջ շահ չունի Հայաստան - Թուրքիա սահման բացվելուց, Հայաստան - Թուրքիան սահման բացելու ուզող երրորդ կողմի գլխավոր նպատակներից մեկը ռուսական ազդեցության նվազեցումն է տարածաշրջանում։ Դրա համար էլ Թուրքիայի արևելյան գործընկերներն ուզում են, որ Հայաստանի հետ սահմանը բացվի, որպեսզի արդեն սկսեն չհանդուրժել իրանական ազդեցություն, ռուսական ազդեցություն մեր երկրի մեջ, մեր երկրի հետ», - ասաց Կիրո Մանոյանը:

XS
SM
MD
LG