Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ղազախական «Ակտոբե» ակումբի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հուլիսի երեկ մեկնել է ռուսական Պերմ քաղաք տեղի «Ամկար» ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր կնքելու համար: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է նաև, որ 28-ամյա Արզումանյանը «Ամկար»-ին կմիանա այս տարվա վերջում, երբ ավարտվի «Ակտոբե»-ի հետ իր պայմանագիրը: «Ամկար»-ը 38 միավորով Ռուսաստանի առաջնությունում ընթանում է 10-րդ տեղում: