Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիան կթանկանա օգոստոսի 1-ից


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան, արխիվ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան, արխիվ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ ընդունեց էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու որոշումը:

Ըստ որոշման՝ էլեկտրաէներգիան կթանկանա օգոստոսի 1-ից:

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակի կուսակցությունները առաջարկում էին հետաձգել հարցի քննարկումը, սակայն հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նույնիսկ քվեարկության չդրեց նրանց առաջարկը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ էր որոշել վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը․ ցերեկայինը՝ 1 կիլովատտ/ժամի դիմաց ներկայումս գործող 38 դրամը դարձնել 41․85 դրամ, իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն սահմանել 31․85 դրամ:

Աստղիկ Բեդևյան

Մանրամասները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG