Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրահանգել է զինվորականներին առանց տատանվելու կրակել հարձակումներ գործող անջատականների ուղղությամբ, հաղորդում է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահը չի բացառել, որ հայտարարված հրադադարը կարող է շտապ չեղյալ ճանաչվել, քանի որ անջատականների կողմից կրակոցները չեն դադարում։
Պորոշենկոն հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր նախատեսված հեռախոսազրույցից հետո Ռուսաստանը հետ կկանչի վարձկաններին, ասված է հաղորդագրությունում։
Ուկրաինայի նախագահի հայտարարությունը հաջորդել է Սլովյանսկում տեղի ունեցած միջադեպին, երբ անջատականները կրակ են բացել ուկրաինական ուղղաթիռի ուղղությամբ՝ պատճառելով 9 մարդու մահ։