Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում այնպիսի արտոնություններ կստանան, ինչպիսիք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կմիանա Եվրասիական միությանը, և այս բոլոր հարցերը իրավական լուծում կստանան: Ամեն դեպքում, նրանք մեզ ընդառաջ գնացին, որպեսզի հարցը լուծվի հիմա, և ստիպված չլինենք սպասել ԵՏՄ մտնելու մասին համաձայնագրի ստորագրմանը»,- «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ ասել է Նաղդալյանը:
Տարեսկզբին Ռուսաստանը խստացրել էր իր միգրացիոն օրենսդրությունը, ինչի հետևանքով Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են արտաքսման վտանգի առջև կամ էլ Ռուսաստանը լքելուց հետո չեն կարող մի քանի տարի մուտք գործել այդ երկիր։