Ռուս փորձագետները սկսել են ավելի հաճախ Լեռնային Ղարաբաղը տարանջատել Հայաստանից և այն դիտարկել որպես Հայաստանից անկախ պետական միավոր։
«Ընկեր Նազարբաևը ճիշտ է, և այսօր էլ Արցախը Հայաստանից անկախ պետություն է։ Եվրասիական այս ծրագրով Ռուսաստանն էլ ավելի է ամրապնդվում Հարավային Կովկասում և էլ ավելի ակնհայտ է դառնում, որ առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, առանց միմյանց հետ համաձայնության գալու ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարող այս կամ այն ձևով լուծել Ղարաբաղի խնդիրը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
Ըստ փորձագետի Լեռնային Ղարաբաղն անկախ, առաջին հերթին Հայաստանից անկախ և կայացած պետություն է։ Ավելին, Լեռնային Ղարավաղի համար որևէ վտանգ չի տեսնում, եթե Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի՝ ինչպես Նազարբաևի նախապայմանն էր։ Հակառակը՝ նրա կարծիքով Հայաստանի անդամակցությունը կարող է նպաստել նաև Ղարաբաղի տնտեսական զարգացմանը չնայած այն բանին, որ Նազարբաևի պահանջով կարող են հայտնվել մաքսակետեր Հայաստանի և Արցախի միջև։
Հարցին, թե Լեռնային Ղարաբաղը կարո՞ղ է խաղաքարտ դառնալ Մոսկվայի համար՝ Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցության հարցում, Մարտինովը պատասխանեց. - «Հուսով եմ՝ ոչ։ Բացի այդ Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանն ավելի ձեռնտու է հենց Բաքվին, քան Մոսկվային։ Թե՛ Ադրբեջանի ներսում, թե՛ Ադրբեջանի շուրջ ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ Բաքվին անհրաժեշտ է մաս դառնալ նման մեծ և հզոր միության ինչպիսին է Եվրասիական միությունը»։
Անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճին՝ Ալեքսեյ Մարտինովն ասաց, որ լայնածավալ ռազմական գործողություններ հայ-ադրբեջանական շփման գոտում չեն լինի և ընդհանրապես ստատուս քվոն այսօր ձեռնտու է բոլորին և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ իհարկե՝ Ռուսաստանին։