«Ստատուս քվոն ընդունելի տարբերակ չէ, և մենք պետք է քայլ առ քայլ հասնենք խաղաղության»,- չորեքշաբթի նախագահի նստավայրում տեղի ունեցած համատեղ հայտարարության ժամանակ ընդգծեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը՝ իր խորին հարգանքը հայտնելով դժվարին և երկարատև խնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Մենք հասկանում ենք, որ այն շատ բարդ է, և մենք չեն թերագնահատում այն դժվարությունները, որոնց բախվում ենք»,- ասաց Բուրկհալտերը՝ նշելով, որ չեն մոռանում նաև՝ եղել են զոհեր և ավերածություններ.- «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ուժեղացվի հրադադարի ռեժիմը, ինչը նշանակում է կիրառել միջադեպերը կանխարգելող մեխանիզմներ։ Սա ողջունվել է բոլորի կողմից, բայց երբեք չի կիրառվել»։
ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ ամեն ինչ անելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունն աշխուժացնելու համար:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է կողմերին հանդիպել Փարիզում, մենք մեր խորին աջակցությունն ենք հայտնում այս նախաձեռնությանը: Նախագահների միջև այդ նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի մեկնակետ, որը կառաջնորդի դեպի խաղաղության համաձայնագրի»,- ասաց Շվեյցարիայի նախագահը՝ ընդգծելով, որ դրան պետք է հասնել մադրիդյան սկզբունքների և միջազգային իրավունքի հիման վրան։
Հայաստանի նախագահն իր հերթին նշեց, թե ԵԱՀԿ գործող նախագահի հետ մանրամասն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը՝ օր առաջ գտնելու բարդ խնդրի հանգուցալուծումը:
«Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հայաստանի նախագահն անդրադարձավ նաև Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հայ թուրքական արձանագրություններին: Նա շնորհակալություն հայտեց Շվեյցարիային՝ այդ բարդ գործընթացում ներգրավվելու համար։
«Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում»,- ասաց նախագահ Սարգսյանը։