Մատչելիության հղումներ

Պետդեպ․ «Հրահրիչ հռետորությունը վնասում է ԼՂ խաղաղ գործընթացը»


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ
Հրահրիչ հռետորականությունը և հայտարարությունները հակասում են Միացյալ Նահանգների սկզբունքներին և վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին:

Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի նախագահի վերջին ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին՝ Փսաքին շարունակել է․ - «Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ մենք հանձնառու ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու գործում կողմերին օժանդակելուն: Մինսկի խմբի [համանախագահող երկրների] նախագահների և համանախագահ երկրների 2009-2013 թվականների համատեղ հայտարարություններում հստակ ասված է, որ երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի Խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման հարցում իրավահավասարության»:

«Հետևաբար, կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որ խաղաղությունը կարող է բերել մարդկանց ամբողջ տարածաշրջանում», - ամփոփել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG