Այսօր ժամը 8:30-ի սահմաններում Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ - Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կիլոմետրում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 խորանարդ մետր ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:
Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որում ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով, փոխանցում է նախարարության լրատվական ծառայությունը՝ խոստանալով մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան սողանքային փլուզում էր տեղի ունեցել Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում, որի հետևանքները արդեն վերացված են: