Մատչելիության հղումներ

Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման ճանապարհը երկկողմանի երթևեկելի է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
«Լոռու ՃՇՇ» և «Ալավերդու ՃՇՇՁ» ընկերությունների աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում այսօր` ժամը 1-ի դրությամբ, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հայտնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:

Հիշյալ ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում երեկ ժամը 19:30-ի սահմաններում տեղի էր ունեցել սողանքային փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր:

Կատարված աշխատանքների շնորհիվ ժամը 23-ին ճանապարհը միակողմանի երթևեկելի էր դարձել ծանրաքաշ բեռնատարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG