Բնապահպանության նախարարությունը սպասում է Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանին, որպեսզի պաշտոնապես կարողանան պարզաբանել, թե որտեղից և ինչպես էր Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը երեկ օրը ցերեկով հայտնվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։
Հարցին, թե ո՞վ է արջի տերը և արդյոք ունեցե՞լ է նրան պահելու թույլտվություն, Ոստիկանությունից պատասխանեցին, թե Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է հետաքննություն անցկացնի, իսկ նախարարությունից հետ ուղարկեցին Ոստիկանություն։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, աջը պատկանել է անցած դարի 80-ականներին Սպիտակի քաղաքապետ Նորայր Մուրադյանին։ Նա Ռուսաստանում է, արջին հանձնել է իրեն պատկանող «Սպիտակ» կենտրոնում պահակություն անող ծանոթին՝ Հրաչ Ավետիսյանին։
«Ազատության» հետ զրույցում, սակայն, վերջինս պնդեց, թե արջին գտել է մեկ ամիս առաջ Սպիտակի մայրուղու հարակից տարածքից. - «Շատ նվազ, համարյա սատկած վիճակում: Բերել եմ, պահել եմ, մի քիչ ոտի էր արդեն կանգնում, անընդհատ հանում էի, խաղացնում էի: Ուղղակի երեկ կատակ արեց հետս, բրթեց, ոտքս վնասվեց, ընկա: Ինձ որ օգնություն ցույց տվեցին, բերին ներս, զանգել էին, Արտակարգ իրավիճակներից եկել, տարել էին»:
Նա հավելեց՝ ինքը չի տեսել, թե ինչպես են տարել արջին:
Կենդանին տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի: «1.5 տարեկան արջն այժմ ապահով ձեռքերում է, բայց սթրեսի մեջ է», - ասում է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Խաչատրյանը պնդում է, թե «Կենդանական աշխարհի մասին» օրենքը չի գործում, արդյունքում՝ Կարմիր գրքում գրամցված կենդանիները երբեմն զվարճության առարկա են դառնում ռեստորաններում, գազալցակայաններում ու մասնավոր այլ կառույցներում:
«Բաց է օրենքի կիրառումը և հետևողականությունը, որպեսզի այն մարդիկ, ովքեր նման սխան են թույլ տվել, պատժվեն: Եթե պատժվեն, կարծում եմ, շատ մարդիկ կխուսափեն և զերծ կմնան նման արարքից», - ասաց Խաչատրյանը` շարունակելով. - «Սա զենքի պես մի բան է. ապօրինի զենք պահես, թե ապօրինի գիշատիչ կենդանի, ես կարծում եմ, որ պետք է նույն ձևաչափի մեջ դիտարկել»:
«Կենդանական աշխարհի մասին» օրենքի վերջին փոփոխություններով վայրի կենդանիներին, այդ թվում եւ Կարմիր գրքում գրանցվածներին կարելի է հանձնել անհատների, եթե նրանց պահման վայրերը համապատասխանեն որոշակի կանոնների։
Բնապահպանական ճակատի խորհրդի անդամ Լևոն Գալստյանը օրենքի այս կետը համարում է անընդունելի։ Նշում է, որ սա առաջին դեպքը չէ, քանի որ բնապահպանության նախարարությունը չի կարող պայքարել օլիգարխների ու այն անձանց դեմ, ովքեր ապօրինի կերպով վայրի կենդանիներ են պահում. - «Պահում են այն մարդիկ, ովքեր որոշակի պաշտոնական կամ օլիգարխիկ դիրք ունեն Հայաստանի Հանրապետությունում»: