Բնապահպանության նախարարությունը սպասում է Ոստիկանության և ԱԻՆ-ի պատասխանին, որպեսզի պաշտոնապես կարողանան պարզաբանել, թե որտեղից և ինչպես էր Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը երեկ օրը ցերեկով հայտնվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։