Նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրում է Հայաստան: «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին», - հայտարարում է Հայաստանի նախագահը: