Նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրում է Հայաստան:
Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Հիշեցնելով, որ պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է․ - «Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ»:
Ամենայն հավանականությամբ ակնարկելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նախորդած հայտարարությունը, Սերժ Սարգսյանն ասել է, թե փաստերի անառարկելիությունն է ստիպում Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել․ - «Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ»:
Միաժամանակ, Հայաստանի առաջնորդի խոսքով, այս ամենով հանդերձ՝ թուրք ժողովրդի հանդեպ թշնամանք չկա, Երեւանը փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի հայ և թուրք ժողովուրդները կարողանան շփվել ու գտնել հաշտեցման ուղին։
«Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ - թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան - Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին»:
Թուրքիայի ղեկավարից բացի Սերժ Սարգսյանն արդեն մի շարք պետությունների ղեկավարների հրավիրել է հաջորդ տարի ապրիլի 24-ին այցելել Հայաստան: Նախագահն այսօր կրկին կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել, ինչպես ձևակերպեց՝ «այս աննախադեպ ոճիրը»:
«Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է», - հայտարարեց Սարգսյանը:
Պետական հանձնաժողովի նիստին, որը վերջինն էր մինչև 2015 թվականի մեկնարկը, մասնակցում էին բազմաթիվ պաշտոնյաներ, դիվանագետներ, սփյուռքից ժամանած պատվիրակություններ, ներկա էր նաև Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Հրապարակվեց պետական միջոցառումների խորհդանիշը, մրցույթում հաղթել է «Շարմ» ընկերության նախագիծը՝ Անմոռուկ ծաղիկը, որի վրա գրաֆիկայի միջոցով պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ծաղկի 5 թերթիկները խորհրդանշում են այն մայրցամաքները, որտեղ բնակություն են հաստատել ջարդերից մազապուրծ հայերը: Միջոցառումները ունեն նաև կարգախոս՝ «Հիշում եմ և պահանջում»:
Այս տարի բացվելու է Կոմիտասի թանգարանը, ընդունվելու է համահայկական հռչակագիր, վերանորոգված և նոր ցուցադրությամբ ընդարձակված վերաբացվելու է Ցեղասպանության թանգարանը:
Ինչպես այսօր տեղեկացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ի թիվս մի շարք միջոցառումների, հաստատվել է նաև Հայոց ցեղասպանության բոլոր նահատակներին սրբերի շարքը դասելու նախաձեռնությունը։