Ռուսաստանը Ադրբեջանի կողմից պատվիրված T-90C տանկերի նոր խմբաքանակը Բաքու կուղարկի այս տարվա օգոստոսին: Այդ մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնից:
Ըստ նույն աղբյուրի՝ օգոստոսին Ադրբեջան կուղարկվի 30 հատ T-90C տանկ:
Միաժամանակ, կոնցեռնի ներկայացուցիչները ճշտում են կատարել մի քանի օր առաջ տարածված տեղեկատվության հետ կապված, ըստ որի՝ «Ուրալվագոնզավոդ»-ը Ադրբեջան է ուղարկելու ևս 100 T-90C տանկ: Նրանք պարզաբանել են, թե խոսքը 2012 թվականի պայմանագրի մասին է, որով Ադրբեջանը 100 տանկ է պատվիրել․ դրանց առաջին խմբաքանակը Բաքուն ստացել է անցած տարվա սկզբին, իսկ մնացածի մատակարարումը շարունակվում է ըստ գրաֆիկի:
«Այստեղ խոսքը հավելյալ պատվերի մասին չէ: Ներկայումս կատարվում է ընթացիկ պատվերը: Միաժամանակ, շարունակվում են բանակցությունները՝ կապված նոր արտադրանքի հետ: Ներկայումս Ադրբեջանը «Ուրալվագոնզավոդ»-ի խոշորագույն պատվիրատուն է», - ասել են կոնցեռնի ներկայացուցիչները: