Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի և Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են պետության և հայոց եկեղեցիների միջև հաստատված սերտ համագործակցությանը, ինչպես նաև Հայրենիքին և Սփյուռքին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայ Առաքելական եկեղեցու հայապահպան կարևոր դերակատարությանն ու համահայկական խնդիրների լուծման գործում բոլոր նվիրապետական աթոռների, թեմերի և կառույցների ամենօրյա ջանքերին: Կարևորվել է նաև Հայ Առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների մասնակցությունը Հայաստանի նախագահի գլխավորությամբ գործող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքներին, այդ ուղղությամբ և ընդհանրապես համազգային կարևորագույն խնդիրների լուծման գործում հայոց եկեղեցիների կողմից Սփյուռքում, միջազգային ու միջեկեղեցական հարթակներում իրականացվող աշխատանքը:
Քննարկվել են սիրիական ճգնաժամի պատճառով ծանր կացության մեջ հայտնված սիրիահայերի ներկայիս վիճակի և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցեր:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հայ ժողովրդի միասնականությունը աշխարհասփյուռ հայության բարօրության, ինչպես նաև հայության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու կարևոր գրավական է, և այսուհետ ևս պետք է շարունակել ու առավել արդյունավետ դարձնել ջանքերի համադրումը ազգային խնդիրների լուծման ուղղությամբ: