Մատչելիության հղումներ

Եվրոպական միությունն ունի նոր խորհրդարան


Եվրոպական միությունը նոր խորհրդարան ունի․ նորընտիր Եվրախորհրդարանում առաջիկա 5 տարիներին, ինչպես և նախորդ անգամ, մեծամասնություն կկազմեն Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները:

Հիշեցնենք` Եվրոպական ժողովրդական կուսակցությանը դիտորդի կարգավիճակով անդամակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը»:

Այս անգամ, սակայն, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը 61 տեղով պակաս ներկայացվածություն կունենա Եվրախորհրդարանում` 213 մանդատ: Նրանց հաջորդում են սոցիալ-դեմոկրատները՝ 190 և Եվրոպայի լիբերալ-դեմոկրատները` 64 տեղով:

Հայ ազգային կոնգրեսը հենց լիբերալ-դեմոկրատների անդամ է, որը, փաստորեն, Եվրախորհրդարանում մեծությամբ 3-րդ կուսակցությունը կլինի առաջիկա 5 տարիներին:

Բրյուսելում Եվրախորհրդարանի պաստառների վրա գրված է` օգտագործիր քո իշխանությունը, ընտրիր Եվրոպայի համար պատասխանատուին: Սակայն ինչպես անցյալ ընտրություններին, այս ընտրություններին ևս ընտրողների մասնակցությունը բավականին ցածր է համարվում․ եվրոպացիների միայն 43 տոկոսն է քվեարկել:
XS
SM
MD
LG