Ռուսաստանի զինվորական ղեկավարության ներկայացուցիչները պնդում են, որ ռուս-ուկրաինական սահմանից 40 հազար զինծառայողների հեռացումը կարող է ավարտին հասցվել Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո` մի քանի շաբաթվա ընթացքում:
Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը մայիսի 23-ին հայտարարել է, որ քսան օր է անհրաժեշտ, որպեսզի ռուսական զորքերը կարողանան վերադառնալ իրենց բազաները:
Ավելի վաղ, հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն ասել էր, թե բոլորը ուժերը սահմանամերձ շրջաններից կհեռանան «մի քանի օրվա ընթացքում»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեք անգամ հայտարարել է, որ հրամայել է հեռացնել զորքը:
Պենտագոնը մայիսի 23-ին հաղորդել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ստորաբաժանումների որոշակի տեղաշարժի մասին` հավելելով, սակայն, որ դեռ վաղ է խոսել զորքերի լայնամասշտաբ դուրսբերման մասին: