Ռուսաստանի պաշտպանության նախարարության հովանու ներքո մայիսի 23-24-ը Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության հարցերով երրորդ համաժողովի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա իր ռուսաստանցի և իրանցի գործընկերներ Սերգեյ Շոյգուի և Հոսեյն Դեհգանի հետ: Այդ մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության և իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդագրությունները:
Նախարարները քննարկելու են, մասնավորապես, պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ կապերի ընդլայնման հարցեր:
«Ռեգնում»-ի փոխանցմամբ՝ մոսկովյան համաժողովի հիմնական թեմաներն են «գունավոր հեղափոխությունների» տարածման հիմնախնդիրը, «արաբական գարնան» հետևանքները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև անվտանգության միջազգային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանում կայունության պահպանման հեռանկարները: