Վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի համարում, թե խորհրդարանական խմբակցությունները բոյկոտել են կառավարության ծրագիրը՝ չմասնակցելով քվեարկությանը:
Հիշեցնենք, փաստաթուղթը հինգշաբթի օրը ընդունվեց ձայների 70 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ: Բացառությամբ իշխող Հանրապետականի, խորհրդարանական մյուս խմբակցությունները՝ «Ժառանգություն»-ը, Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը և «Օրինաց երկիր»-ը չմասնակցեցին քվեարկությանը:
Երեկ երեկոյան իշխող Հանրապետականի (ՀՀԿ) գերագույն մարմնի նիստի մեկնարկին պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե այդ ուժերը «միմյանցից են քաշվել», դրա համար էլ կողմ չեն քվեարկել:
«Դա բոյկոտ չէր, ասին՝ «չենք մասնակցելու քվեարկությանը», բոյկոտը ուրիշ քաղաքական տերմին է: Ես կարծում եմ՝ չէին ուզում ասել ոչ, և նաև չէին կարող ասել այո: Մեկը մեկից երևի քաշվում են, մտածում են՝ կասեն դավաճան են, և այլն, և այլն: Ես այդպես եմ հասկացել», - նշեց վարչապետը:
«Բայց ծրագիրը ամենասուր քննադատությանը արժացավ», - «Ազատության» այս դիտարկմանը Աբրահամյանը հակադարձեց․ - «Չեմ կարծում, ձեր տեսակետները մի փաթաթեք մեր վզին, դա ձե՛ր կարծիքն է»:
Լրագրողների մեկ այլ հարցի՝ արդյոք քառյակում խնդիրնե՞ր կան, վարչապետը արձագանքեց․ - «Չգիտեմ, ես չեմ ուզում, որ խնդիրներ լինի, թող աշխատեն: Իրենց ինչի՞ չեք ուղղում այդ հարցերը»:
Ոչ իշխանական խմբակցություններից երկու պատգամավորներ երեկվա քվեարկությանը այնուամենայնիվ մասնակցել էին՝ Հայ ազգային կոնգրեսից Հրանտ Բագրատյանը և «Ժառանգություն»-ից Ալեքսանդր Արզումանյանը՝ քվեարկելով ձեռնպահ, իսկ Հանրապետականից բացի կողմ էին քվեարկել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և «Օրինաց երկիր»-ից Կարեն Բոթոյանը, ով, սակայն, քվեարկությունից առաջ հայտարարեց, թե դուրս է գալիս խմբակցությունից, ինչին ի պատասխան՝ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ընդգծեց․ - «Այն, ինչ որ այս երեք օրերը թատրոն էինք այստեղ ցույց տալիս և համագործակցության կոչեր էիք անում, հնարավոր չէ, որ գործարար մարդը կարողանա տեսակետ և կարծիք ունենալ ու չքվեարկել այնպես, ինչպես ձեզ է պետք»:
Հովիկ Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում կտրականապես հերքեց, թե ճնշումներ են բանեցվել պատգամավորի վրա, սակայն, պատմեց, որ հանդիպել է նրան:
«Դուք չեք զգո՞ւմ այս կարճ ժամկետում՝ դա իմ ձեռագիրը չի, որ ես որևէ մեկի վրա ճնշում գործեմ: Կարող եմ խնդրել, համոզել, առաջարկել, հորդորել», - ասաց վարչապետը, ապա հարցին՝ «իսկ խնդրե՞լ եք նրան [Բոթոյանին]», պատասխանեց․ - «Որ ի՞նչ անեն, որ քվեարկե՞ն, ոչ: Ինքը ինձ մոտեցել է, ազնվորեն ասեմ, որ ինքը ասել է, որ «առաջարկել են [իրենց խմբակցությունը] ինձ, որ դուրս գամ, եթե ես քվեարկությանը մասնակցելու եմ», ես ասել եմ՝ «դո՛ւ որոշիր»:
Ի պատասխան հարցին, թե կհասցնե՞ն արդյոք գործարարները մինչև հուլիսի 1-ը դուրս բերել բիզնեսը ստվերից, ինչպես ինքն է կարգադրել, Հովիկ Աբրահամյանն ասաց, թե դա վերջնաժամկետ չէ․- «Ես ժամկետ չեմ տվել, ես առաջարկել եմ, որ մենք աշխատենք և փորձենք մեր երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալ: Ես էլ իրենց օգնելու եմ, աջակցելու եմ, և իմ խնդիրն է, որ իրենք օրենքի շրջանակներում աշխատեն»:
Ինչ վերաբերում է երեկ կայացած ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստին, իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ օրակարգում եղել է միայն մեկ հարց՝ շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում կայանալիք Հանրապետականի հերթական՝ 15-րդ համագումարի կազմակերպչական աշխատանքները: Քանի որ համագումարը նախընտրական չէ, քաղաքական այլ ուժերի չեն հրավիրել՝ ոչ Հայաստանից, ոչ էլ արտերկրից: Իշխող Հանրապետականը շաբաթ օրը ընտրելու է կուսակցության նախագահ, գործադիր մարմին և խորհուրդ:
«Ըստ մեր կուսակցության կանոնադրության՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ հերթական համագումարի ընթացքում կուսակցության նախագահը հանդես է գալիս ծրագրային հաշվետու ելույթով, և դրանից հետո հանդես են գալիս հանձնաժողովի ղեկավարները, տարածքային կառույցների ներկայացուցիչները, և դրանից հետո արդեն մենք ընտրում ենք կուսակցության նախագահ, գործադիր մարմին և խորհուրդ», - ասաց Շարմազանովը: