19 միլիարդ 350 միլիոն նախնական գնով աճուրդի է հանվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը՝ համալիրին պատկանող հարակից տարածքներով։ «Բամո» ընկերությանը պատկանող Մարզահամերգային համալիրը, ըստ ԴԱՀԿ-ի, գրավադրվել է բանկում, գույքը հանդիսանում է գրավի առարկա։