Երեքշաբթի օրը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցում էին Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին:
28+1 ձևաչափով նիստին Հայաստանի հետ քննարկման էին նստել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն ու դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:
Արտգործնախարարության փոխանցմամբ` Հայաստանի արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպել են նաև նիստից առաջ և քննարկել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները:
Այնուհետև 28+1 ձևաչափով բարձր մակարդակի հանդիպմանը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումների և միջազգային խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումներին:
Թե՛ պաշտպանության, թե՛ արտաքին գործերի նախարարները այսօր Բրյուսելում կարևորել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր Անդերս ֆոգ Ռասմուսենն էլ, իր հերթին, բարձր է գնահատել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը:
Հիշեցնենք՝ 2005 թվականից սկսած Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանը ոչ միայն աջակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորամիավորումներին, այլև շարունակական խորհրդակցություններ է անցկացնում իր հարևանների հետ հարաբերությունների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ոլորտին առնչվող հարցերով` երկու տարին մեկ թարմացնելով համագործակցության ոլորտներն ու ժամկետները: Արդեն պատրաստ է այս ծրագրի նոր՝ 2014-2016 թթ․ փաթեթը, որ ինչպես և նախկինում նպատակ ունի սերտացնել հարաբերությունները երկրների և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև, սակայն բացառում է անդամակցության հեռանկարը:
Նախարարները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պատասխանել են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրին, ուկրաինական ճգնաժամին և պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Ի դեպ` այս տարի լրանում է Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության 20 տարին: