Ազգային ժողովի`այսօր մեկնարկած արտահերթ նիստում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված տարբերակի քննարկումը:
«Աշխատակցից ստացած համապատասխան դիմումի դեպքում գործատուն ազատվում է կուտակային վճարներ կատարելու և հաշվարկելու պարտավորությունից», - վերջին փոփոխություններով Կառավարությունն այսպես է առաջարկում թուլացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ ստեղծված հասարակական դժգոհությունը:
Ի դեպ, ինչպես պարզաբանեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ), դիմումներ կարող են ներկայացնել նաև պարտադիր կուտակային համակարգի մասնակիցները: Պետությունը, սակայն, շարունակելու է փոխանցել օրենքով սահմանված իր 5 տոկոս մասնաբաժինը` անկախ նրանից, թե անձը պարտադիր կուտակային համակարգին ցանկանո՞ւմ է մասնակցել, թե՞ ոչ:
«Այն քաղաքացիները, ովքեր ունեն հաշվարկված և փոխանցված գումարներ և փոշմանել են, այդ նոր օրենքի համաձայն դիմում են գրում, ապա նրանց գումարները չի հաշվարկվում, չի փոխանցվում, բայց կառավարության կողմից շարունակվելու է փոխանցվել: Գործատուները, ովքեր որ հաշվարկել են մասնակիցների գումարները և չեն փոխանցել, դիմում գրելու օրվանից նրանք կարող են իրենց գումարները հետ ստանալ», - հավելեց Հակոբյանը:
Կառավարությունն առաջարկվող փոփոխություններով, սակայն, չի հրաժարվում պարտադիր բաղադրիչից. Հակոբ Հակոբյանի խոսքով` ռեֆորմը շարունակվում է. - «Ինչքան ուզում եք ասեն` գռփեցին, տարան և այլն, և այլն, հասարակությունն ընկալում է իր տեսակետից, ոչ թե քաղաքական ուժի տեսակետից: Կուտակային կենսաթոշակի մասնակիցները երկրաչափական պրոգրեսիայով աճել են, իսկ պարտադիր կուտակայինի մասնակիցները աճում են թվաբանական պրոգրեսիայով»:
Ընդունվելու դեպքում փոփոխությունների հետադարձ ուժ կունենան. պատասխանատվությունից կազատեն հունվարի 1-ից հետո պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող, սակայն չկատարած անձանց:
Կառավարության հեղինակած նախագծով, սակայն, չի լուծվում հիմնադրամներ փոխանցված գումարների վերադարձի հարցը: Չնայած դրան, Դաշնակցությունը, ինչպես ասաց Արծվիկ Մինասյանը, չի կարող դեմ լինել դրական առաջընթաց արձանագրած այս փոփոխություններին:
Միևնույն ժամանակ նա խորհուրդ տվեց ընդդիմանալ Համաշխարհային բանկից կամ Արժույթի միջազգային հիմնադրամից հնչող` պարտադիր բաղադրիչը պահպանելու կոչերին.- «Սա պետք է ստանա իսկապես համարժեք պատասխան հարված, և չպետք է մեր ինքնուրույն, ինքնիշխան որոշման կայացման իրավասությունը գոնե այս հարցում զիջենք միջազգային կառույցներին»:
Խորհրդարանի ոչ բոլոր ուժերն են հիացած Կառավարության հեղինակած այս փոփոխություններով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե բերված առաջարկներն ընդամենը խաբեություն են` եթե Կառավարությունը չի հրաժարվում պարտադիր բաղադրիչից. - «Կարծում եք ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը այցելում քառյակի նիստը և փորձում ստանալ բոլոր քաղաքական ուժերի աջակցությունը: Պարզ հաշվարկ. փորձում է ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ մի գործիք, որը իրենց թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դեմ եմ»-ի, քաղաքացիական այլ շարժումների, քաղաքական ուժերի ճնշումները: Եվ մենք հայտարարում ենք, որ մենք` Հայ ազգային կոնգրեսը չի կիսի պատասխանատվություն այս խաբեության համար: Մենք սեպարատ գործարքի չենք գնա, մինչև վերջ գնալու ենք ժողովրդի արդարացի պահանջները իրագործելու ճանապարհով»:
«Բարգավաճ Հայաստան»-ն ու «Ժառանգությունը»-ը դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես են քվեարկելու: Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) Կառավարությունից հստակություն պահանջեց. - «Այն, որ մենք մարդու սեփականությունը ստիպում ենք, որ ինքը գա դիմում գրի, իր սեփականությունը հետ ստանա, սա սահմանադրակա՞ն է... Նախագծի մեջ շատ կետեր արդեն իսկ հակասահմանադրական են»:
Կառավարության այս առաջարկը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղն առավոտյան:
Այդուհանդերձ, դեռևս անորոշ է, թե կուտակային ինչպիսի համակարգ ենք ունենալու: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր չցանկացավ մանրամասնորեն անդրադառնալ ապագա մոդելին. - «Այս փուլում ժամանակ տրամադրելն էր, որպեսզի հնարավոր լինի բոլոր կողմերից խնդրին անդրադարձ կատարել Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում և Ազգային ժողովին ներկայացնել այնպիսի օրենսդրական փաթեթ, որը ընդունելի կլինի մեր հասարակության մեծ մասի կողմից»: