Հայաստանում Ռուսաստանի դեսպանը չի հրաժարվում իր աղմկահարույց հայտարարությունից, թե անհրաժեշտ է չեզոքացնել Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:
Այսօր «Հաղթանակ» զբոսայգում պատասխանելով «Ազատության» հարցին Իվան Վոլինկինը հայտարարեց, թե երբեք հետ չի վերցնի իր խոսքերը․ - «Նախ` իմ հայտարարությունը ոչ թե Հայաստանում են վատ ընդունել, այլ առանձին շրջանակներ, այսպես ասենք: Եվ երկրորդ՝ ես որևէ մեկին կոչ չեմ անում հեռանալ Հայաստանից, այլ ասում եմ՝ հնարավորինս ազնիվ լինել բոլոր հարցերում: Ես իմ խոսքերը երբեք հետ չեմ վերցնի»:
Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը շեշտել էր, թե որևէ կասկած չկա, որ Ռուսաստանը պետք է Հայաստանի տեղեկատվական դաշտում ավելի ակտիվորեն հայտարարի իր ներկայության մասին: Դիվանագետը հարցազրույցում վկայակոչել էր իր հայրենիքում գործող օրենքը, որով «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և ֆինանսավորվում են դրսից:
Այս առնչությամբ Վոլինկինն այսօր հայտարարեց․ - «Խնդիրն այլ է․ իմ յուրաքանչյուր բառը կարող է մեկնաբանվել ինչպես հարմար է, ամեն ինչի համար միայն ցանկություն է պետք: Ես այստեղ եմ եկել բարելավելու, ամրապնդելու և զարգացնելու մեր երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ սիրո և հարգանքի վրա: Իսկ թե ինչպե՞ս են մեկնաբանում իմ մոտեցումները, իրենց խղճի վրա է»:
Մինչդեռ մի շարք քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ, այդ թվում «Թրանսփարենսի Ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Վոլինկինի խոսքերը որակելով դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի խոսքով, Իվան Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել, ուստի Հայաստանի իշխանությունները պետք է կարգի հրավիրեն դիվանագետին՝ հասնելով նրան, որ կա՛մ դեսպանը հեռացվի պաշտոնից, կա՛մ էլ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:
«Պաշտոնական Երևանը թող փորձի պատկերացնել, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը նման բաներ է ասում, ասում է, որ եթե հանկարծ որևէ մեկը Ռուսաստանին փորձի պարտադրել մեր հոգուն և սրտին հակասող բաներ, մենք անպայման միջամտելու ենք», - օրինակ բերեց Բարսեղյանը:
Ի պատասխան «Ազատության» հարցմանը Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցել էին, թե որևէ հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններում՝ ընդգծելով, որ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում:
«Դեսպանը վստահ է, որ ինքը ինչ ուզի կանի Հայաստանի իշխանությունների հետ, և արտգործնախարարության թույլ պատասխանից հետո երևի ոգևորվել է», - կարծում է Լևոն Բարսեղյանը՝ գնահատելով․ - «Ուղղակի լկտիություն է, դիվանագիտական ցինիզմ է: Որևէ կերպ որևէ դեսպան իրավունք չունի օտար երկրի ներքին գործերին հրամայական միջամտություն կատարելու հայտարարություններ անել: Ինքը նման բաներ արել է, ուրեմն Հայաստանը իշխանություն չունի»:
Իվան Վոլինկինի հայտարարություններին այսօր արձագանքել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անհասկանալի որակելով Հայաստանի ներքին կյանքին միջամտելու դիվանագիտական փորձերը:
«Հայաստանի Հանրապետությունում չկա հասարակական կազմակերպություն, որը գործում է օրենքից դուրս: Միգուցե Ռուսաստանում կան՝ ես տեղյակ չեմ, և ես ընդհանրապես այն տեսակետին եմ, որ յուրաքանչյուր դեսպան, անկախ նրանից ինքը որ երկիրն է ներկայացնում, պիտի գործի դիվանագիտական կոդեքսի շրջանակներում», - մասնավորապես, ասաց Նաիրա Զոհրաբյանը: