Երևանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը անհրաժեշտ է համարում Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում»:
Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Իվան Վոլինկինը, մասնավորապես, ասել է․ - «Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը»:
2012 թվականի հուլիսին Ռուսաստանի Պետդուման փոփոխություններ կատարեց «Ոչ առևտրային կազմակերությունների մասին» օրենքում, ըստ որոնց՝ «օտարերկրյա գործակալ» են կոչվում բոլոր այն ՀԿ-ները, որոնք Ռուսաստանում զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» և ֆինանսավորվում են դրսից:
Ռուսաստանյան և միջազգային հատկապես իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները սուր քննադատության ենթարկեցին Կրեմլի այս օրենսդրական նախաձեռնությունը՝ պնդելով, որ այն ուղղված է ժողովրդավարության և մարդու իրավունքների դեմ:
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ խառնվելով Հայաստանի ներքին գործերին՝ Ռուսաստանի դեսպանը, ըստ էության, պահանջում է երկրում փակել բոլոր այն մարդկանց բերանները, ովքեր կհամարձակվեն խոսել ռուսաստանյան քաղաքականության դեմ:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը այսօր՝ նաև Հայաստանի հանդեպ և այլ նախկին խորհրդային հանրապետությունների հանդեպ, ապա այստեղ, իրոք, շատ լուրջ և բավականին տարածված քննադատություն կա քաղաքացիական հասարակության կողմից, և դա ինչ-որ տեղ բնական է, որովհետև բավականին անընդունելի միջոցներով է սահմանափակվում Հայաստանի ինքնիշխանությունը հենց այս ամիսների ընթացքում: Եվ պարզ է, որ այն ՀԿ-ները, որոնք կողմ են Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը, պիտի որ քննադատաբար վերաբերվեն ցանկացած այդպիսի փորձերին: Եվ հենց պարոն դեսպանի այս հայտարարությունը օրինակն է, թե ինչպես կարող է այլ երկրի դիվանագետը խառնվել մեր երկրի ներքին գործերին: Եվ դա նույնպես քննադատելի է», - ասաց Նավասարդյանը:
«Սակայն ես երբեք սա չէի ընկալի որպես «հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրել»: Այնպես որ, շատ կարևոր է, որպեսզի պարոն դեսպանը հստակեցնի իր դիրքորոշոումը», - շարունակեց Նավասարդյանը: - «Եթե խոսենք այն օրենսդրության մասին, որը, փաստորեն, պարոն դեսպանը ցանկանում է, որ մենք կրկնօրինակենք Ռուսաստանից, ապա օտարերկրյա գործակալները, իմ կարծիքով, նրանք են, որոնք հենց գործում են ի օգուտ Հայաստանի ինքիշխանության սահմանափակման: Այն ՀԿ-ները, որոնք պաշտպանում են Հայաստանի Սահմանադրությունը, Հայաստանի ինքիշխանությունը, նրանք օտարերկրյա գործակալ չեն: Հակառակը` իրենք պայքարում են օտարերկրյա գործակալների դեմ»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը ցուցում է Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք իրականացնեն, ինչպես Վոլինկինն է ասում` չեզոքացման գործողություններ ընդդեմ քաղաքացիական հասարակության ինստիտուտների, որոնք մնացել են միակ ընդդիմությունը Հայաստանում ռուսական գերիշխանության հաստատման դեմ:
«Իսկ Հայաստանում արդեն ինքը դիտարկում է, որ բոլոր հարցերը լուծել է օրենսդիր իշխանության հետ, նախագահական ինստիտուտի հետ, կառավարության հետ, և մնացել են այն փոքրաթիվ այսպես կոչված անկառավարելի` իրենց տեսակետից, ներկայացուցիչներին, որոնց պետք է սաստել, որոնց պետք է չեզոքացնեն այն նույն մեթոդներով, որը կիրառվել է Ռուաստանի Դաշնությունում», - ասաց Սաքունցը:
Օրվա վերջում ստացվեց նաև Հայաստանի արտգործնախարարության արձագանքը: «Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրաջանակներում», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ ըստ էության, չանդրառնալով Հայասատանում որոշ ՀԿ-ներ չեզոքացնելու անհրաժեշտության մասին Վոլինիկին հայտարարությանը: