Հայաստանում զուսպ են արձագանքում Անկարայից հնչող հաշտեցման կոչերին
Հայաստանում դեռևս բավական զուսպ են արձագանքում Անկարայից հնչող հաշտեցման կոչերին՝ ընդգծելով, որ ցյուրիխյան արձանագրությունները մինչ օրս վավերացված չեն հենց Անկարայի մեղքով։
«Ես կոչ եմ անում բոլորին միանալ մեզ հայ-թուրքական հարաբերությունների համար ավելի լավ ապագա կառուցելու գործին», - շաբաթ օրը The Guardian-ում գրել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ աննախադեպ որակելով վարչապետ Էրդողանի ավելի վաղ արված հայտարարությունը։
Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ևս փաստում է՝ Էրդողանի հայտարարությունն աննախադեպ էր, սակայն դրանից ոգևորվելու առիթ առանձնապես չկա, ու Հայաստանը պետք է զերծ մնա զգացմունքային արձագանքներից:
«Անշուշտ այնտեղ տարրեր կային, որոնց հետ մենք չենք կարող համամիտ լինել, և որոշակի ժխտողականություն կար։ Սա պետք է դիտարկել որպես ընդհանրական PR արշավ, որ ձեռնարկում է Թուրքիայի կառավարությունը ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին, քանի որ լուրջ ճնշումների է ենթարկվում։ Այսօր Թուրքիան աշխարհում մի շարք պրոբլեմներ ունի և այս մի կնճիռից փորձում է ինչ-որ կերպ ձերբազատվել»,- ասաց Արզումանյանը։
Թուրքիայի արտգործնախարն, իր հոդվածում խոսելով հայերի տառապանքներից, նախ գործածել է «կոտորած» բառը, ապա ջնջել։ Հոդվածի վերջում Тhe Guardian-ը հավաստել է, որ այդ բառը հանվել է Դավուօթլուի հոդվածից՝ խմբագրվելուց հետո։ Փոխարենը հոդվածում Դավութօղլուն կրկին վերահաստատել է Էրդողանի՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկը՝ պնդելով, որ «դա կօգնի կարգավորել հարաբերությունները»։
«Սա ամենաանընդունելի դրույթն է թուրք պաշտոնյաների վերջին հայտարարություններում»,- ասում է նախկին արտգործնախարարը.- «Կարծում եմ՝ մենք պետք է շարունակենք և Թուրքիայի, և մեր բարեկամների հետ, որպեսզի կարողանանք ինչ-որ հանգուցալուծման գանք։ Չասենք պարտադրել, այլ բացատրենք, որ 100-րդ տարելիցի առիթով արժի, որ լինի հստակ հայտարարություն»։
Ինչ վերաբերում Թուրքիայի արտգործնախարարի այն խոսքերին, թե ժամանակն է ներդրում անել հայ-թուրքական հարաբերություններում, և որ Թուրքիան պատրաստ է, Ազգային ժողովի պատգամավորը նկատում է, որ հայ-թուրքական սահմանը փակ է միակողմանիորեն, և գնդակը վաղուց Թուրքիայի խաղադաշտում է։
«Թուրքիան ունի ընդամենը մեկ քայլ անելու, միակողմանիորեն վերաբացելու սահմանը, որը փակել է ի աջակցություն Ադրբեջանի իր եղբայրների։ Սա աշխարհում ընդունված է համարել թշնամական գործողություն, և Թուրքիան փաստորեն դրանով փաստում է իր մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի կոնֆլիկտում։ Սա անընդունելի մոտեցում է, և դրա համար է, որ բոլոր հայկական կառավարությունները մշտապես խոսել են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին»,- ասաց Արզումանյանը։
Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Դավութօղլուի հոդվածում վերաշարադրված է ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի այս իշխանությունների անփոփոխ մոտեցումը, և ոչ մի նորություն այս առումով չկա։ Փոխարենը մասնագետը նկատում է, որ առաջին անգամ Թուրքիայի իշխանությունները ընդունում ու խոսում են Օսմանյան կայսրության շենացման գործում հայերի ունեցած ավանդի մասին։
«Գնահատում է հայերի մեծ ներդրումը Օսմանյան կայսրության մշակութային, հոգևոր, սոցիալական, քաղաքական, պետական կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Սա, իհարկե, դրական է»,- ասաց Սաֆրաստյանը։
«Մյուս կողմից փակ սահմանի պարագայում արտգործնախարի ուղերձը դժվար է դրական քայլ համարել երկու երկրների հարաբերություններում»,- ասում է Արևելագիտության ինստիտուտի տնօրենը և հիշեցնում է, որ տարիներ առաջ նույն վարչապետ Էրդողանը սպառնում էր արտաքսել Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերին։