Մատչելիության հղումներ

Դավութօղլու․ «Թուրքիայի ցավակցությունները թուլություն չեն»


«1915 թվականին զոհված հայերի հասցեին Թուրքիայի ցավակցությունները ոչ թե թուլություն են, այլ բարձր կուլտուրայի ցուցանիշ», - երեկ NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ խոսելով երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարության մասին:

Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի հիշողություն, սակայն դա չի նշանակում, որ «1915 թվականի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով»:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է նաև, թե Թուրքիան Հայաստանից ցավակցություններ չի սպասում ASALA-ի («Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ») կողմից թուրք դիվանագետների սպանությունների կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG