Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովի հրամանով «բանակը բերվել է լիակատար մարտական պատրաստության վիճակի»։
«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ Ռուսաստանը սպառնում է ցամաքային պատերազմով։ Մեր զինված ուժերին արձակվել է լիակատար մարտական պատրաստության հրաման»,- ասել է նախագահի պաշտոնակատարը։
Նրա փոխանցմամբ, գաղտնիք չէ, որ ռուսները բանակներ են տեղակայում Ուկրաինայի հյուսիսային, արևելյան և հարավային սահմանների երկայնքով։
Ուկրաինայի մարզերի ղեկավարների հետ Կիևում այսօր տեղի ունեցած հանդիպման ընթացքում Տուրչինովն ասել է, որ ամեն շրջանում ստեղծվել է տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ։
Իրավիճակը ժամ առ ժամ սրվում է։ Զինվորական համազգեստով մոտ երկու տասնյակ զինյալներ հսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Գորլովկա ավանի տեղական իշխանության և ոստիկանության բաժանմունքի շենքերը։
Երեկ ռուսները գրավել են Լուգանսկի վարչակազմի շենքը, ոստիկանության վարչությունը և տեղական հեռուստակենտրոնը։ Այսպիսով, ռուս անջատողականները շարունակում են նոր ավաններ գրավել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում։
Արևմուտքը Մոսկվային մեղադրում է ռուս անջատողականներին անմիջական օգնություն տրամադրելու և նրանց գործողությունները կարգավորելու մեջ։ Ռուսաստանն, իր հերթին, Արևմուտքին է մեղադրում երկրի ֆեդերալացման գաղափարը մերժող Կիևի իշխանություններին սատարելու համար։
Երեկ Վաշինգտոնում ելույթ ունենալով «Ատլանտյան խորհրդում» (քաղաքական-վերլուծական կենտրոն), պետական քարտուղար Ջոն Քերրին ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պարտավոր է Կրեմլին հստակ և միանշանակ հայտնել, որ ՆԱՏՕ-ի տարածքն անձեռնմխելի է, և «դաշինքը կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր թիզը»։
Քերրին ասել է, թե, «Ռուսաստանի գործողությունները Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն թմբիրից հանող ահազանգ են»։
Քերրիի խոսքերով, ինչ էլ անի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և դաշնակիցները միասին կլինեն Ուկրաինան պաշտպանելու հարցում։
«Ուկրաինական իրադարձություններն ահազանգ են, մեր եվրոպացի դաշնակիցները 20 տարի մեզ հետ միասին աշխատել են Ռուսաստանը եվրաատլանտյան համայնքին ինտեգրելու համար»,- ասել է Քերրին և ավելացրել, որ Պուտինի Ռուսաստանը սկսել է խախտել է խաղի օրենքները, ինչը մարտահրավեր է Հյուսիսատլանտյան դաշինքի համար և ՆԱՏՕ-ն ամենայն վճռականությամբ այն կընդունի։
«Գրավելով Ղրիմը և ապակայունացնելով Ուկրաինայի հարավ-արևելքը՝ Ռուսաստանը փորձում է փոխել սահմանները և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի անվտանգության համապատկերը»,- ասել է Քերրին՝ ընդգծելով, որ «հիմա վճռական պահ է»։
Ուկրաինայի թեմային այսօր Բեռլինում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն։
«Եթե մեր գործադրած միջոցներն օգուտ չտան, ապա մենք չենք վարանի ավելի խիստ քայլերի դիմել»,- ասել է Մերկելը։
«Ուկրաինայի հարցում «Մեծ յոթնյակը» պարտավոր է միացյալ դիրքորոշում որդեգրել, միայն պատժամիջոցներ սահմանելը բավարար չէ, մենք պետք է արդյունք ապահովենք»,- ասել է Աբեն։