Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը հեռախոսով զրուցել է իր ամերիկացի պաշտոնակից Չաք Հեյգլի հետ և հավաստիացրել, որ ռուսական բանակը չի պատրաստվում ներխուժել Ուկրաինայի արևելյան շրջաններ։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը պնդել է, որ «ավարտելով զորավարժությունները` ստորաբաժանումները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր, քանի որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները խոստացել են, որ կանոնավոր բանակը չեն օգտագործի անզեն մարդկանց դեմ»։
Շոյգուն նաև դժգոհություն է հայտնել «Ռուսաստանի սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ուժերի ակտիվության կապակցությամբ»։
Ապրիլի 28-ին 150 ամերիկացի զինվոր ժամանել է Էստոնիա` զորավարժությունների մասնակցելու համար։ Այսպիսով, ուկրաինական ճգնաժամի ընթացքում Ամերիկայից Լեհաստան և Բալթյան երկրներ ուղարկված զինծառայողների թիվը հասել է 600-ի։
ՆԱՏՕ-ն, սակայն, երեկ հայտարարել է, որ չնայած Շոյգուի հավաստիացումներին՝ ռուսական ստորաբաժանումները չեն հեռացել Ուկրաինայի սահմաններից։
«Մենք շարունակում ենք ռուսներին կոչ անել` հարգել ժնևյան համաձայնությունները, հեռացնել զորքը և ընտրել հարցի կարգավորման դիվանագիտական ճանապարհը», - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հաստատել է, որ «իրավիճակի զարգացման առավել վատ սցենարի դեպքում Ռուսաստանը կհիշի բանակը Ուկրաինայի տարածքում կիրառելու վերաբերյալ Դաշնային խորհրդի տված համաձայնության մասին»։
Ամերիկայի Պետական դեպարտամենտը ընդգծել է, որ «դա շատ կոպիտ սխալ կլինի»։
Վիճակը ժամ առ ժամ սրվում է։ Երեկ ռուս հազարավոր անջատողականներ գրավել են Լուգանսկի վարչակազմի և դատախազության շենքերը։
Մինչդեռ Ուկրաինան պատրաստվում է մայիսի 25-ի նախագահական ընտրություններին, որոնք ռուսները կբոյկոտեն, իսկ պաշտոնական Մոսկվան պարզապես չի ճանաչի։
Երեկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն առաջին անգամ ասել է, որ մայիսի 25-ի ընտրությունները անպայման տեղի կունենան, բայց գուցե դրանք չանցկացվեն երկրի որոշ շրջաններում։ Նա ասել է, թե հարցը ուժով լուծել չի կարելի, իշխանությունները ամեն կերպ փորձում են համագործակցել հարավային և արևելյան շրջանների բնակիչների հետ, սակայն Ռուսաստանը կասեցնում է բոլոր փորձերը։